ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ես դարձել եմ մենեջեր»

«Ես դարձել եմ մենեջեր»
13.11.2012 | 13:03

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (ՍԴՀԿ փոխատենապետ)


-Դուք ընտրվել եք ՍԴՀԿ փոխատենապետ, և մինչ հերթական համագումարը կուսակցության կառավարումը Ձեր ուսերին է դրված: Հնարավո՞ր է որոշակի ուղղորդումներ լինեն, այսինքն՝ Ձեր մոտեցումները բերեք կուսակցություն:
-Մոտեցումը միակն է՝ ՀԱԿ-ի հետ մինչև վերջ` դեպի հաղթանակ:
-Կուսակցությունը կնոջից անցնում է տղամարդու ձեռքը: Որոշակի քաղաքական «կոշտություն» չի՞ լինելու:
-Ընդհանրապես կուսակցության քաղաքական գիծը կանխորոշված է համագումարով: Երկրորդ՝ ես ընդամենը մենեջեր եմ դարձել, որովհետև գաղափարախոսությունը և ընդհանուր դրույթները թելադրվում ու որակավորվում են կենտրոնական վարչության կողմից: Այնպես որ, իմ ներկայությամբ քաղաքական գծի մեջ փոփոխություն չի կարող լինել:
-Մինչ հերթական համագումարն եք կուսակցական ղեկը ստանձնելու, հնարավո՞ր է համագումարից հետո ատենապետը Դուք լինեք:
-Մեր կանոնադրության համաձայն` համագումարի օրը հայտարարվում է երկու ամիս առաջ: Մենք այդ հայտարարությունը դեռ չենք արել: Չեմ կարծում` մինչև նախագահական ընտրությունները կլինի համագումարը: Հետևաբար, նախագահական ընտրությունից հետո այդ մասին նոր կխոսենք: Այս բարդ քաղաքական իրավիճակում եթե լինի էլ, արտահերթ կլինի: Սակայն այդ ուղղությամբ չենք մտածում, քանի որ ունենք մեծագույն զբաղվածություն` կապված նախագահական ընտրությունների հետ:
-Սակայն ՀԱԿ-ն այսօր ավելի շատ զբաղված է այլ խնդրով, այն է՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ քաղաքական քննարկումներ: Երևում է` նախագահի ընտրություններին չեք էլ պատրաստվում:
-ՀԱԿ-ն է քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնում: Մեր կուսակցությունը լրջագույնս պիտի զբաղվի նախագահական ընտրություններով:
-Ասել է՝ առանձի՞ն եք պատրաստվում:
-Ոչ, ՀԱԿ-ի կազմում: Բայց որպես կուսակցություն մենք առանձին միավոր ենք և պարտավոր ենք այդ գործընթացով լրջագույնս պատրաստվել:
-ՀԱԿ-ի ընտրած ուղուց դուք շեղվո՞ւմ եք:
-Ոչ: Այնտեղ կան լիբերալներ, մենք, լինելով սոցիալ-դեմոկրատներ, զբաղվելու ենք մեր կառույցներն ամրացնելով, որովհետև առջևում նախագահական ընտրություններ են:
-Այդուհանդերձ, հույս ունեք, որ ՀԱԿ-ը սեփակա՞ն թեկնածուով է մասնակցելու ընտրություններին:
-Իմ անձնական կարծիքով՝ այո:

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ